Հարգելի այցելուներ, դուք գտնվում եք դիմանկարիչ և գեղանկարիչ Աշոտ Բաղդասարյանի կայքի հիմնական էջում, և դուք հետևաբար հետաքրքրված եք նկարների պատվերներով: Կայքի էջերում ներկայացված են իմ վերջին 3 տարվա աշխատանքները: Հիմնականում նկարում եմ դիմանկարներ ֆոտոներից, տարբեր նյութերով որոնք ներկայացված են կայքում: Իմ աշխատանքին ես մոտենում եմ շատ ուշադիր ու մանրակրկիտ: Առաջին հերթում իհարկե նմանությունն է ֆոտոյին, ճիշտ կառուցվածքը և նկարելու տեխնիկան: Այս կարևոր մասերը պատվիրատուները շատ բարձր են գնահատում իմ աշխատանքներում, ինչի շնորհիվ էլ իմ պատվերները օրեցոր ավելանում են, ոչ միայն Երևան քաղաքում այլ նաև դրանից դուրս: